11:55  ,  5 հունիսի, 2020

Սանդրո Տոնալին որոշել է՝ որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

Իտալական «Բրեշիայի» 20-ամյա կիսապաշտպան Սանդրո Տոնալին որոշում է ընդունել իր ապագայի վերաբերյալ:

Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ Տոնալին մերժել է «Բարսելոնայի» առաջարկը և այժմ բանակցություններ է վարում Միլանի «Ինտերի» հետ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» պատրաստ էր իտալացի կիսապաշտպանի դիմաց վճարել 65 միլիոն եվրո և գործարքում ընդգրկել թիմի 2 ֆուտբոլիստի:

Սանդրո Տոնալին համարվում է իտալական ֆուտբոլի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենտուսն» ու Միլանի «Ինտերի»: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բրեշիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

2019/20 մրցաշրջանում Տոնալին բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում