11:16  ,  5 հունիսի, 2020

«Ռեալը» պաշտոնական առաջարկ կկատարի «Ռենին»

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել ֆրանսիական «Ռենի» 17-ամյա կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի տրանսֆերային իրավունքը:

RMC Sport-ի հաղորդմամբ՝ Արքայական ակումբն առաջիկայում պաշտոնական առաջարկ կկատարի «Ռենին»:

Էդուարդո Կամավինգայի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո, սակայն Զինեդին Զիդանի հեղինակությունը կարող է լուրջ դեր ունենալ հնարավոր բանակցություններում:

«Ռենի» հիմնական թիմի կազմում Կամավինգան մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Կամավինգայի ծառայություններով հետաքրքրված են նաև Փարիզի ՊՍԺ-ն ու Թուրինի «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում