00:58  ,  5 հունիսի, 2020

Անտուան Գրիզմանը մտադիր է կարիերան ավարտել ԱՄՆ-ում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է նպատակների մասին։

«Լա Լիգայում եւ Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» հետ տիտղոսներն են իմ երազանքներն ու նպատակները։ Կա եւս մեկ աշխարհի առաջնություն Քաթարում։ Նպատակս է մասնակցել այդ առաջնությանը։ Դրանից հետո արդեն՝ ՄԼՍ։

Չգիտեմ, թե որ թիմը կլինի, բայց ես ցանկանում եմ խաղալ այդ լիգայում։ Իմ նպատակն է կարիերաս ավարտել ԱՄՆ-ում՝ լինել թիմի կարեւոր մաս, պայքարել տիտղոսի համար»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է latimes.com-ը։

29-ամյա ֆուտբոլիստն անցած ամռանն է Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել կատալոնական ակումբ։

Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 8 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում