23:15  ,  4 հունիսի, 2020

«Տոտենհեմը» պետությունից 175 միլիոն ֆունտ ստերլինգ վարկ է վերցրել

Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը որոշել է օգտվել պետական վարկավորման ծրագրից եւ վերցրել է 175 միլիոն ֆունտ ստերլինգ վարկ, որպեսզի հաղթահարի կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ունեցած կորուստները, հաղորդում է Goal.com-ը։ Ակումբն իրավունք չունի այս գումարն օգտագործել նոր խաղացողների ձեռք բերելու նպատակով։

Անգլիայի առաջնության դադարեցման հետեւանքով «Տոտենհեմի» կորուստները կարող են հասնել 200 միլիոն ֆունտ ստերլինգի։

Պրեմյեր լիգայի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 17-ին։ «Տոտենհեմը» 30-րդ տուրում հունիսի 19-ին կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English