19:20  ,  4 հունիսի, 2020

Չեմպիոնական խումբ․ «Նոան» ուժեղ էր «Ալաշկերտից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 20-րդ տուրում հանդիպեցին «Նոան» ու «Ալաշկերտը»։ 6 ուժեղագույնների թվում չեմպիոնի համար պայքարը շարունակող թիմերի հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով «Նոայի» օգտին։ Վերջին րոպեին աչքի ընկավ ռուսաստանցի կիսապաշտպան Վլադիմիր Ազարովը։

«Նոան» 34 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ Նույնքան միավոր ունեն երկրորդ տեղում ընթացող «Լոռին» եւ «Ալաշկերտը», որը չորրորդն է։ Առաջատար «Արարատ-Արմենիան» ունի 38 միավոր։

Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր, չեմպիոնական խումբ

«Նոա» - «Ալաշկերտ»՝ 1։0

Վլադիմիր Ազարով, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով