21:12  ,  4 հունիսի, 2020

Լուիս Սուարես․ Միշտ էլ դժվար է վերադառնալ վնասվածքից հետո

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է աջ ծնկահոդի ծանր վնասվածքից հետո մարզումների վերսկսման մասին։

«Հիմա ամեն ինչ կարգին է, դարձյալ ընտելանում եմ թիմակիցնրիս հետ խմբային մարզումներին։ Այո, վնասվածքից հետո վերադառնալը միշտ էլ դժվար է, քանի որ վախենում ես նոր վնասվածքից։

Կարանտինը դժվար հաղթահարեցի, բայց կան մարդիկ, որոնք ավելի ծանր վիճակում էին։ Երբ իրավիճակը կարգավորվի, դարձյալ կկարողանանք երեխաների հետ զբոսնել, վայելել կյանքը։

Իհարկե, առանց երկրպագուների խաղալը հեշտ չի լինի, բայց մենք կձգտենք հաղթել մնացած հանդիպումներում, որպեսզի նվաճենք չեմպիոնի տիտղոսը»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին։ «Բարսելոնան» 28-րդ տուրում հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում