18:39  ,  4 հունիսի, 2020

Գեղամ Կադիմյանի գոլը ճանաչվել է լավագույնը

Հայաստանի հավաքականի եւ «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանի գոլը «Ռուխի» դեմ խաղում ճանաչվել է Բելառուսի առաջնության անցած ամսվա լավագույն գոլ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Այդ խաղում Կադիմյանը դարձել էր դուբլի հեղինակ, «Նեմանը» պարտվել էր 2։4 հաշվով։

Բելառուսի առաջնությունում Կադիմյանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 7 գոլ։

«Նեմանը» 14 միավորով 10-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում