20:14  ,  4 հունիսի, 2020

Դիեգո Կոստան տուգանվել է 540 հազար եվրոյով

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան Իսպանիայում եկամուտի մի մասը թաքցնելու եւ հարկերից խուսափելու համար տուգանվել է 540 հազար եվրոյով, հաղորդում է ESPN-ը։ 31-ամյա ֆուտբոլիստը դատապարտվել է նաեւ կես տարվա բանտարկության, սակայն այն կփոխարինվի տուգանքով։

2014 թվականին Դիեգո Կոստան իմիջային իրավունքի վաճառքից չի վճարել 1,37 միլիոն եվրո, այդ գումարը նա հարկային մարմիններին վերադարձրել էր անցած տարի։

Դիեգո Կոստան «Աթլետիկոյում» հանդես է եկել 2007-2009-ին, 2010-2014-ին եւ 2018-ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English