20:49  ,  4 հունիսի, 2020

Անտուան Գրիզմանի նոր խաղակոշիկները (ֆոտո)

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսմանը պատրաստվող Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ցուցադրել է նոր խաղակոշիկները, որոնցով հանդես կգա առաջիկա հանդիպումներում։

Գրիզմանը ընտրել է Puma-ի Rise Pack հավաքածուի խաղակոշիկներ։

View this post on Instagram

A post shared by Antoine Griezmann (@antogriezmann) on

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գրիզմանը մասնակցել է 26 հանդիպման, խփել 8 գոլ։

Պրիմերայի 28-րդ տուրում «Բարսելոնան» հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում