17:48  ,  4 հունիսի, 2020

«Շալկեն» ցանկանում է գլխավոր մարզիչ նշանակել Ռաուլին

Գերմանական «Շալկեի» ղեկավարությունը ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլին, որն այժմ Արքայական ակումբի պահեստային թիմի գլխավոր մարզիչն է, հաղորդում է Bild-ը։

«Շալկեի» ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Դավիդ Վագների աշխատանքից։ Գերմանիայի առաջնության 29 խաղից հետո «Շալկեն» 37 միավորով 10-րդ տեղում է։

42-ամյա Ռաուլը «Շալկեում» հանդես է եկել 2010-2012 թվականներին։ Նա ներկայացրել է նաեւ Քաթարի «Ալ Սադը» եւ ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսը»։

«Շալկեի» գլխավոր մարզիչի թեկնածուների թվում են նաեւ գերմանացի Ռալֆ Ռանգնիկը, անգլիական «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլը եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English