Պորտուգալիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Նունու Գոմեշը խոսել է իր հայրենակից, Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի մասին:
«Ժոաու Ֆելիշն ունի անհրաժեշտ բոլոր որակներն աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար: Այո, Ֆելիշը դեռ լիարժեք չի ադապտացվել «Աթլետիկոյին», նրան խանգարեց վնասվածքը:
Կարծում եմ, որ ապագայում Ժոաու Ֆելիշը կնվաճի «Ոսկե գնդակը»: Նա անհավանական տաղանդի տեր ֆուտբոլիստ է»,- Գոմեշի խոսքը մեջբերում է Radio Musica-ն:
Ավելի վաղ Նունու Գոմեշը հայտարարել էր, որ Ժոաու Ֆելիշը սխալ ակումբ է ընտրել իր կարիերայի շարունակության համար:
Հիշեցնենք, որ 20-ամյա Ժոաու Ֆելիշը Մադրիդի «Աթլետիկո» է տեղափոխվել 2019 թվականին պորտուգալական «Բենֆիկայից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում