15:42  ,  4 հունիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 80 միլիո եվրո վճարել Կուլիբալիի դիմաց

«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

Մանչեսթերյան ակումբը պատրաստ է Կուլիբալիի տեղափոխության դիմաց վճարել «Նապոլիի» պահանջած 80 միլիոն եվրո հրաժարագինը:

28-ամյա սենեգալցի ֆուտբոլիստին ձեռք բերելու մտադրություն ունեն նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու ֆրանսիական ՊՍԺ-ն։

Կալիդու Կուլիբալիի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին «Նապոլիի» կազմում մասնակցել է 21 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում