13:44  ,  4 հունիսի, 2020

Մորիենտես. Կեյլոր Նավասը «Ռեալի» լեգենդն է

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսն ESPN-ին տված հարցազրույցում խոսել է Արքայական ակումբի նախկին դարպասապահ Կեյլոր Նավասի մասին, որն այժմ հանդես է գալիս Փարիզի ՊՍԺ-ում:

«Կեյլոր Նավասը Մադրիդի «Ռեալի» լեգենդն է: Նա մեծ նվաճումների է հասել թիմում և օգնել է «Ռեալին» տիտղոսներ նվաճել:

Անկասկած, Կեյլոր Նավասի անունը պետք է դասվի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստների շարքին»,- նշել է Մորիենտեսը:

Հիշեցնենք, որ 33-ամյա Կեյլոր Նավասն Արքայական ակումբում հանդես է եկել 2014-2019 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում