10:51  ,  4 հունիսի, 2020

Հավերցն ընտրություն է կատարում 5 ակումբի միջև

Լեւերկուզենի «Բայերի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:

20-ամյա հարձակվողը հրաժարվել է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», որը նրան առաջարկել էր 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 18 միլիոն եվրո աշխատավարձով:

Կայ Հավերցն այժմ ընտրություն է կատարում 5 ակումբի միջև՝ «Ռեալ Մադրիդի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի»:

Գերմանիայի առաջնությունում խփած 35 գոլով Հավերցը ռեկորդակիր է մինչեւ 21 տարեկանների մեջ։

Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում