01:00  ,  4 հունիսի, 2020

ՈւԵՖԱ-ն թուրքական «Տրաբզոնսպորին» 1 տարով հեռացրել է եվրագավաթային մրցաշարերից

Թուրքական «Տրաբզոնսպորը» մեկ տարով զրկվել է Չեմպիոնների լիգային կամ Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունքից, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Տրաբզոնսպորը» խախտել է ֆինանսական «արդար խաղի» կանոնները։ Դեռ 2016թ․ մայիսին թուրքական ակումբը պարտավորվել էր կատարել ՈւԵՖԱ-ի պահանջները, սակայն 2019թ․ հուլիսին եվրոպական ֆուտբոլի կարգավորող մարմինը արձանագրել էր, որ «Տրաբզոնսպորը» մնացել է ֆինանսական կորուստներ ունեցող ակումբ։

Թուրքիայի առաջնության 26 տուրից հետո «Տրաբզոնսպորը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Թուրքիայի առաջնության վերսկսումը նախատեսված է հունիսի 12-ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում