00:25  ,  4 հունիսի, 2020

Բունդեսլիգա․ Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ուժեղ էր «Վերդերից»

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրը մեկնարկեց Բրեմենի «Վերդերի» եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դիմակայությամբ։ 3։0 հաշվով առավելության հասան հյուրերը։

Դուբլի հեղինակ դարձավ ավստրիացի կիսապաշտպան Շտեֆան Իլզանկերը։

«Այնտրախտը» 35 միավորով 11-րդ տեղում է, «Վերդերը» նախավերջինն է՝ 25 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վերդեր» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 0։3 (տեսանյութ)

Անդրե Սիլվա, 60, Շտեֆան Իլզանկեր, 81, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով