22:54  ,  3 հունիսի, 2020

Մարադոնան երկարաձգել է պայմանագիրը «Խիմնասիայի» հետ

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ գլխավոր մարզիչ, լեգենդար Դիեգո Մարադոնան երկարաձգել է պայմանագիրն արգենտինական «Խիմնասիայի» հետ, որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2019թ․ աշնանը։

59-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ դեկտեմբեր։

Մարադոնայի գլխավորությամբ «Խիմնասիան» տարել է 7 հաղթանակ, կրել 8 պարտություն, 5 հանդիպում ավարտել 5 ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում