21:15  +04,  3 հունիսի, 2020

Պրեմյեր լիգայի ակումբների 1197 թեստից 1 դրական է եղել «Տոտենհեմում»

Անգլիական Պրեմյեր լիգան հրապարակել է ակումբների խաղացողների, մարզիչների եւ աշխատակիցների կորոնավիրուսային թեստավորման 5-րդ փուլի արդյունքները։

Հունիսի 1-2-ին թեստ է հանձնել բոլոր ակումբների 1197 ներկայացուցիչ։ Միայն մեկ թեստ է ունեցել դրական արդյունք, հաղորդում է Պրեմյեր լիգայի պաշտոնական կայքը։ Վարակվածը Լոնդոնի «Տոտենհեմի» աշխատակից է, որի մոտ հիվանդությունն անցնում է առանց ախտանիշի։

Պրեմյեր լիգայի թիմերի թեստավորման նախորդ չորս փուլերում հայտնաբերվել էր 12 վարակված։

Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին 28-րդ տուրից մնացած «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» եւ «Աստոն Վիլա» - «Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումներով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: