20:19  ,  3 հունիսի, 2020

«Արարատ-Արմենիան» ու «Լոռին» չպարզեցին հաղթողին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնական խմբում 20-րդ տուրի հանդիպումն անցկացրին չեմպիոն «Արարատ-Արմենիան» եւ Վանաձորի «Լոռին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

60-րդ րոպեից հյուրերը հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Լոռիի» կոտդիվուարցի պաշտպան Ալեքսանդր Իեուլեն։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը չկարողացավ օգտագործել թվային առավելությունը։ «Արարատ-Արմենիան» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լոռին» հետ է 4 միավոր եւ երկրորդ տեղում է։ 34 միավոր ունի նաեւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ալաշկերտը»։

Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր, չեմպիոնական խումբ

«Արարատ-Արմենիա» - « Լոռի»՝ 0։0

Հեռացում՝ Ալեքսանդր Իեուլե («Լոռի»), 60, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում