19:46  ,  3 հունիսի, 2020

Ռոնալդուն այժմ ավելի լավ մարզավիճակում է, քան մրցաշրջանի դադարեցումից առաջ

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստները ֆիզիկական վիճակի թեստավորում են անցել։ Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այժմ ավելի արագ եւ ուժեղ է, քան մրցաշրջանի դադարեցումից առաջ, հաղորդում է Tuttosport-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինի ժամանակ Ռոնալդուն ֆիզպատրաստության արդյունավետ մարզումներ է անցկացրել, խուսափել է վնասվածքներից եւ գերազանց մարզավիճակում է։

Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին։ «Յուվենտուսը» հունիսի 22-ին կհյուրընկալվի «Բոլոնիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում