19:12  ,  3 հունիսի, 2020

Adidas-ը չի երկարաձգի պայմանագիրը Օզիլի հետ

Մարզական հագուստի, հանդերձանքի եւ գույքի արտադրության համաշխարհային առաջատար ընկերություններից Adidas-ը որոշել է չերկարաձգել պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ։

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայտնի է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ մոտ հարաբերություններով։ Այդ հանգամանքը, եւ Օզիլի քաղաքական ու հասարակական դիրքորոշումներն ազդել են Adidas-ի որոշման վրա, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։

Օզիլն Adidas-ի հետ պայմանագիրը կնքել էր 2013-ին՝ դադարեցնելով համագործակցությունը Nike-ի հետ։ 7 տարվա համագործակցության արդյունքում Օզիլը Adidas-ից ստացել է 24 միլիոն եվրո։

Օզիլը 2013թ․ ամռանն է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Արսենալ», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English