17:43  ,  3 հունիսի, 2020

Ուսման Դեմբելեն չի ցանկացել «Բարսելոնայից» տեղափոխվել «Լիվերպուլ»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն հրաժարվել է տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ»։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ցանկանում է մեկ տարվա վարձակալության պայմանագրով եւ հետագայում տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունքով ձեռք բերել 23-ամյա ֆուտբոլիստին եւ այդ առաջարկով դիմել է կատալոնական ակումբին, հաղորդում է Goal.com-ը։

Ուսման Դեմբելեի տրանսֆերն այժմ գնահատվում է 56 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում