17:09  ,  3 հունիսի, 2020

Ռամոսը հրաժարվել է տեսակոնֆերանսի մասնակցել Իսպանիայի կառավարության անդամների հետ

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հրաժարվել է Իսպանիայի կառավարության անդամների հետ մասնակցել տեսակոնֆերանսի, որը նվիրված է եղել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Լա Լիգայի առաջիկա վերսկսմանը, հաղորդում է AS-ը։

Իսպանացի պաշտպանին «Ռեալից» փոխարինել է Դանի Կարվախալը։ Քաղաքական գործիչների հետ թեմայի քննարկմանը մասնակցել են նաեւ «Բարսելոնայից» Ժերար Պիկեն, Մադրիդի «Աթլետիկոյից» Կոկեն եւ «Ռեալ Սոսյեդադից» Ասյեր Իլյարամենդին։

Սերխիո Ռամոսը դժգոհ է երկրի Առողջապահության նախարարության քայլերից կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարհման ուղղությամբ։

Հունիսի 1-ից Իսպանիայում ակումբները վերսկսել են լիարժեք խմբային մարզումները։

Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին «Սեւիլիա» - «Բետիս» խաղով։ «Բարսելոնան» հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային», «Ռեալը» հունիսի 14-ին կընդունի «Էյբարին»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս