16:45  ,  3 հունիսի, 2020

«Բարսելոնայի» հարձակվողը ցանկանում է կարիերան շարունակել Իտալիայում

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն մտածում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբային գրանցումը փոխելու մասին:

Football Italia-ի հաղորդմամբ՝ Դեմբելեն կարծում է, որ Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի՝ «Բարսելոնա» տեղափոխությունից հետո նա վերջնականապես կկորցնի տեղը կատալոնական թիմի մեկնարկային կազմում:

Դեմբելեն այժմ քննարկում է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորությունը:

23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Լոնդոնի «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և Փարիզի ՊՍԺ-ն:

«Բարսելոնան» մտադիր է Դեմբելեի տրանսֆերից ստանալ առնվազն 55 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

Դեմբելեն վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը։ Իսպանիայի առաջնությունում մասնակցել է հինգ հանդիպման, Չեմպիոնների լիգայում՝ չորս խաղի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English