16:18  ,  3 հունիսի, 2020

«Յուվենտուսն» ու «Ռոման» պատրաստ են ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնել

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսն» ու «Ռոման» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում են ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնել:

Tuttosport-ի տեղեկություններով՝ կողմերը հնարավոր են համարել ֆուտբոլիստների փոխանակության հնարավորությունը, սակայն հստակ պայմանավորվածության չեն եկել:

Նշվում է, որ գործարքում կարող են ընդգրկվել Ֆեդերիկո Բեռնարդեսկին, Նիկոլո Ձանյոլոն, Ջաստին Կլույվերտը, Դանիելե Ռուգանին, Չենգիս Ունդերը և Բրայան Կրիստանտեն:

Ինչ վերաբերվում է «Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Հենրիխ Մխիթարյանին ու Քրիս Սմոլինգին, մայրաքաղաքային ակումբը պատրաստվում է հիմնական պայմանագրեր կնքել նրանց հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English