14:52  ,  3 հունիսի, 2020

Գվարդիոլան հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպանի ձեռքբերմամբ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի ծառայություններով, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

28-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ շահագրգռված է անձամբ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որն աշխատել է Ռոբերտոյի հետ 2010-2012 թվականներին:

Սերխի Ռոբերտոն «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ «Լա Մասիայի» սան է: Ակումբի հիմնական թիմում հանդես է գալիս 2010 թվականից:

Ընթացիկ մրցաշրջանում Սերխի Ռոբերտոն մասնակցել է 29 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English