14:18  ,  3 հունիսի, 2020

«Բորուսիայում» դժգոհ են Ֆավրի աշխատանքից. Ակումբը գլխավոր մարզչի թեկնածու է գտել

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը կարող է չշարունակել համագործակցությունը թիմի շվեյցարացի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրի հետ, տեղեկացնում է Sport Bild-ը:

«Բորուսիան» առաջիկայում բանակցություններ կսկսի ավստրիական «Զալցբուրգի» ամերիկացի գլխավոր մարզիչ Ջեսի Մարշի հետ, որը նախկինում եղել է գերմանական «Լայցպիգի» գլխավոր մարզչի օգնականը:

62-ամյա Լյուսիեն Ֆավրի «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2018 թվականին:

Բունդեսլիգայի 29 տուրերից հետո «Բորուսիան» 60 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Բավարիայից» հետ է 9 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում