13:12  ,  3 հունիսի, 2020

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձի իջեցումից

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հրաժարվել են ընդունել երկրորդ անգամ աշխատավարձերի կրճատման ակումբի ղեկավարության առաջարկը:

Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կրկին դիմել է թիմի ֆուտբոլիստներին և առաջարկել ընդունել աշխատավարձերի կրճատման առաջարկը, որպեսզի ակումբը խուսափի հետագա ֆինանսական խնդիրներին: Իսպանիայի չեմպիոնի ֆուտբոլիստները մերժել են առաջարկը:

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայնել էին հրաժարվել իրենց աշխատավարձերի 70 տոկոսից:

Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին «Սեւիլիա» - «Բետիս» խաղով։ «Բարսելոնան» հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային», «Ռեալը» հունիսի 14-ին կընդունի «Էյբարին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում