12:49  ,  3 հունիսի, 2020

2018-ին «Լիվերպուլի» կիսապաշտպանը հրաժարվել է հանդիպել Ռամոսի հետ

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոտը 2018 թվականին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա այցելության ընթացքում հրաժարվել է հանդիպել Արքայական ակումբի ավագ Սերխիո Ռամոսի հետ, հայտնում է Give me Sport-ը:

2018 թվականին, երբ Էլիոտը հանդես էր գալիս անգլիական «Ֆուլհեմում», Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում էքսկուրսիայի հրավեր է ստացել: Այդ ընթացքում, երբ ֆուտբոլիստին առաջարկել են հանդիպել Սերխիո Ռամոսի հետ, նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ Ռամոսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ճիշտ պահվածք չի ցուցաբերել Մոհամեդ Սալահի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի եզրափակիչում Սերխիո Ռամոսը միտումնավոր վնասվածք էր հասցրել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, որը չէր կարողացել շարունակել հանդիպումը: «Ռեալը» հաղթանակ էր տարել 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս