Լոնդոնի «Արսենալի» իսպանացի պաշտպան Հեկտոր Բելերինը կարող է մարզական կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում, տեղեկացնում է A Bola-ն:
25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Փարիզի ՊՍԺ-ն, որը պատրաստ է Բելերինի դիմաց վճարել 30 միլիոն եվրո:
Հեկտոր Բելերինը «Արսենալ» է տեղափոխվել 2011 թվականին կատալոնական «Բարսելոնայի» ակադեմիայից:
2019/20 մրցաշրջանում իսպանացի պաշտպանն «Արսենալի» կազմում մասնակցել է 16 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հեկտոր Բելերինի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում