11:54  ,  3 հունիսի, 2020

«Բարսելոնան» ցանկանում է թիմ վերադարձնել «Մանչեսթեր Սիթիի» 19-ամյա պաշտպանին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 19-ամյա պաշտպան Էրիկ Գարսիան կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ իր նախկին ակումբ՝ կատալոնական «Բարսելոնա»:

ESPN-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» ցանկանում էրիկ Գարսիային ընդգրկել Նելսոն Սեմեդուի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության գործարքում: Մանչեսթերյան ակումբը չի պատրաստվում հրաժարվել իսպանացի պաշտպանի ծառայություններից:

Էրիկ Գարսիան «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ «Լա Մասիայի» սան է, «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2017 թվականին, իսկ 2019 թվականին նորամուտն է նշել Պրեմյեր լիգայում:

Ընթացիկ մրցաշրջանում Էրիկ Գարսիան «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 6 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում