11:11  ,  3 հունիսի, 2020

Պորյեն նշել է՝ ինչպես Գեթժին կարող է հաղթել Նուրմագոմեդովին

Խառը մենամարտերի թեթև քաշային մարտիկ, ամերիկացի Դասթին Պորյեն կարծիք է հայտնել իր հայրենակից Ջասթին Գեթժիի և ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի սպասվող մենամարտի վերաբերյալ:

«Ջասթինը հիանալի մարտիկ է և կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Նուրմագոմեդովի համար: Պետք չէ Խաբիբին համեմատել այլ մարտիկների հետ, քանի որ նա մենամարտում է այլ մարտավարությամբ:

Եթե Խաբիբը կարողանա Գեթժիին մոտեցնել ցանցին, ապա նրա հետ կվարվի այնպես, ինչպես սովորաբար վարվում է իր մրցակիցների հետ, սակայն եթե Գեթժին կարողանա մենամարտը պահել օկտագոնի կենտրոնում, կկարողանա հաղթանակ տանել»,- Պորյեի խոսքը մեջբերում է The Score-ը:

Սպասվում է, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Ջասթին Գեթժիի մենամարտը տեղի կունենա աշնանը:

Դասթին Պորյեն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտել է 2019 թվականի սեպտեմբերին: Ռուսաստանցի մարզիկը հաղթանակ է տարել խեղդող հնարքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս