Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն որոշել է հրաժարվել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու մտքից, տեղեկացնում է FourFourTwo-ն:
Փարիզյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ 19-ամյա հարձակվողի տեղափոխությանը հատկացվելիք գումարն ավելի նպատակահարմար կլինի օգտագործել այլ նպատակներով:
Էրլինգ Հոլանդի տեղափոխությամբ հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»:
«Բորուսիայում» անցկացրած 12 խաղում Հոլանդն արդեն խփել է 13 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում