09:53  ,  3 հունիսի, 2020

«Միլանի» կիսապաշտպանը համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ

Իտալական «Միլանի» հենակետային կիսապաշտպան Իսմաել Բենասերն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

La Source Parisienne-ի հաղորդմամբ՝ Բենասերն անձնական պայմանագրի կետերի հարցում արդեն համաձայնության է հասել փարիզյան ակումբի հետ:

ՊՍԺ-ն 22-ամյա կիսապաշտպանի դիմաց պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո: «Միլանը» պահանջում է 50 միլիոն եվրո:

Իսմաել Բենասերի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում