23:40  ,  2 հունիսի, 2020

«Ոսկե գնդակի» դափնեկիրը 5 տարի անց վերսկսել է մարզչական կարիերան

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող, 1991թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ժան-Պյեր Պապենը հինգ տարվա դադարից հետո վերսկսել է մարզչական կարիերան։

56-ամյա մասնագետը մեկ տարվա պայմանագիր է կնքել Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի «Շարտր» ակումբի հետ։

Պապենի նախորդ ակումբը Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Բասեն Դ’Արկաշոնն» էր, որը նա գլխավորել է 2004-2005 եւ 2014-2015 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում