23:08  ,  2 հունիսի, 2020

Ուգոչուկվու Իվուն հեռացել է «Փյունիկից»

Նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հեռացել է «Փյունիկից»: Ավարտվել է ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ուգոչուկվու Իվուն Վանաձորի «Լոռիի» խաղացող է:

Նիգերիացի կիսապաշտպանն այս մրցաշրջանի սկզբում էր միացել «Փյունիկին», որի կազմում անցկացրել է 14 պաշտոնական խաղ և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:

«Փյունիկը» շնորհակալություն է հայտնում Ուգոչուկվու Իվուին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով