21:45  ,  2 հունիսի, 2020

«Լոս Անջելես Գելաքսին» ցանկանում է ձեռք բերել Մարիո Բալոտելիին

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսին» ցանկանում է ձեռք բերել իտալական «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիին, հաղորդում է Corriere della Sera-ն։ 29-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան առաջարկ է ստացել ՄԼՍ-ը ներկայացնող ակումբից։

Բալոտելին 2019թ․ ամռանն է միացել «Բրեշիային»։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման, խփել 5 գոլ։ Բալոտելիի պայմանագիրը «Բրեշիայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը, սակայն ակումբի նախագահ Մասիմո Չելինոն արդեն հաստատել է, որ այս ամռանը ֆուտբոլիստը կհեռանա թիմից։

Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ թուրքական «Գալաթասարայը» եւ բրազիլական «Վասկո դա Գաման»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս