20:48  ,  2 հունիսի, 2020

Պրեմյեր լիգան թույլատրել է ընկերական խաղեր, մրցավարի դերում կլինեն մարզիչները

Անգլիական Պրեմյեր լիգան նախապատրաստվում է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսմանը։ Լիգան ակումբին թույլատրել է մինչեւ մրցաշրջանի վերսկսումն անցկացնել ընկերական հանդիպումներ սանիտարական նորմերի ամենախիստ պահպանմամբ։ Սակայն մրցավարներին թույլ չեն տա սպասարկել այդ խաղերը։ Մրցավարի դերում կլինեն մարզիչները, հաղորդում է The Telegraph-ը։

Սպասվում է, որ ընկերական հանդիպումներ տեղի կունենան արդեն այս շաբաթ։

Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին 28-րդ տուրից մնացած «Աստոն Վիլա» - «Շեֆիլդ Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» հանդիպումներով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում