21:12  +04,  2 հունիսի, 2020

Ռահիմ Ստերլինգը միայն հանուն «Ռեալի» կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի եզրային կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը միայն հանուն Մադրիդի «Ռեալը» համալրելու կհեռանա կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից, հաղորդում է բրիտանական The Independent-ը։

25-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիից» հեռանալը հնարավոր կհամարի եթե անգլիական թիմի բողոքարկումը Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում չբավարարվի եւ ակումբը երկու տարով զրկվի եվրագավաթային մրցաշարերից։

Ընթացիկ մրցաշրջանում Ռահիմ Ստերլինգը բոլոր մրցաշարերում մանչեսթերյան թիմի հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: