19:46  ,  2 հունիսի, 2020

«Բարսելոնայի» 5 ֆուտբոլիստ եւ 2 մարզիչ վարակված է եղել կորոնավիրուսով

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ եւ երկու մարզիչ վարակված է եղել կորոնավիրուսով։ Կատալոնական ակումբը թաքցրել է այդ փաստը, հաղորդում է AS-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի սկզբում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ու մարզիչները հանձնել էին թեստ։ 7-ը եղել է դրական։ Բոլոր վարակվածները հիվանդությունը հաղթահարել են առանց ախտանիշի։ Մինչեւ մարզումների վերսկսումը նրանք արդեն եղել են առողջացած։

Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English