19:10  ,  2 հունիսի, 2020

Կլոպ․ Հաճելի է մտածել չեմպիոնության մասին, բայց մենք դեռ չեն նվաճել տիտղոսը

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հնարավոր չեմպիոնության մասին։ Երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ «Լիվերպուլն» ունի 25 միավորի առավելություն։

«Հաճելի է մտածել չեմպիոնության մասին, բայց մենք դեռ չենք նվաճել տիտղոսը եւ գիտենք այդ մասին։ Գիտակցում ենք, որ մոտ ենք, բայց գործը դեռ արված չէ։ Կփորձենք հաղթել մնացած խաղերում։ Չենք ցանկանում երկու կամ երեք հանդիպումից հետո ապահովել տիտղոսը եւ այլեւս չհաղթել։ Պետք է ձգտենք առավելագույնին»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլը» Անգլիայի առաջնության 30-րդ տուրում հունիսի 20-ին կհյուրընկալվի «Էվերտոնին»։

«Լիվերպուլը» չեմպիոն չի դարձել արդեն 30 տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English