17:47  ,  2 հունիսի, 2020

ՈւԵՖԱ-ն դիտարկում է ՉԼ-ի եւ ԵԼ-ի մնացած հանդիպումները Լիսաբոնում անցկացնելու տարբերակ

ՈւԵՖԱ-ն քննարկում է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի մրցաշրջաններն ավարտին հասցնելու տարբերակները։ Կազմակերպության Գործադիր կոմիտեն վերջնական որոշում պետք է ընդունի հունիսի 17-ին։

Այժմ քննարկվում է քառորդ եզրափակիչից զույգերի դիմակայությունը մեկ խաղով անցկացնելու տարբերակը։ Բազմաթիվ թռիչքներից խուսափելու համար քննարկվում է բոլոր հանդիպումները օգոստոսին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում անցկացնելու հնարավորությունը, հաղորդում է Goal.com-ը։

Դրա համար պետք է ազգային առաջնությունները ավարտվեն մինչեւ օգոստոսի 1-ը, այնուհետեւ կվերսկսվեն եվրագավաթային մրցաշարերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում