17:11  ,  2 հունիսի, 2020

Լա Լիգայի եւ Սեգունդայի 160 ներկայացուցիչներ վարակված են եղել կորոնավիրուսով

Իսպանիայում պատրաստվում են կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսմանը։

Կորոնավիրուսային թեստավորումից բացի Լա Լիգայի եւ Սեգունդայի ակումբներում անցկացվել է նաեւ վարակի դեմ հակամարմինների թեստավորում։ Պարզվել է, որ ակումբների 160 ֆուտբոլիստներ եւ աշխատակիցներ վարակված են եղել կորոնավիրուսով։ Նրանց արյան մեջ հայտնաբերվել են հակամարմիններ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը հայտնել էր, որ Պրիմերայում եւ Սեգունդայում այժմ կա 8 վարակված։

Հունիսի 1-ից Իսպանիայում ակումբները վերսկսել են լիարժեք խմբային մարզումները։

Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին «Սեւիլիա» - «Բետիս» խաղով։ «Բարսելոնան» հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային», «Ռեալը» հունիսի 14-ին կընդունի «Էյբարին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում