15:54  ,  2 հունիսի, 2020

Նա նախընտրեց գնալ այլ ճանապարհով. Ժորդի Ալբան քննադատել է Նեյմարին

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Ժորդ Ալբան քննադատության է ենթարկել իր նախկին թիմակից, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորին:

«Նա նախընտրեց առաջ շարժվել այլ ճանապարհով: Իհարկե, նա հիանալի ֆուտբոլիստ է և լավ խաղընկեր:

Նեյմարը շատ բան է տվել «Բարսելոնային», սակայն որոշեց գնալ այլ նպատակների հետևից»,- Ալբայի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 28-ամյա Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013 - 2017 թվականներին, այնուհետև տեղափոխվել է Փարիզի ՊՍԺ: Նրա տեղափոխությունն ամենաթանկն է ֆուտբոլի պատմության մեջ՝ 222 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս