14:49  ,  2 հունիսի, 2020

Բժիշկներին հաջողվել է կայունացնել Նուրմագոմեդովի հոր վիճակը

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հոր՝ Աբդուլամանապ Նուրմագոմեդովի առողջական վիճակը կայունացել է, հայտնում է Ria Novosti-ն:

Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: 57-ամյա Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին:

Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովը տեսաուղերձով դիմել էր իր հայրենակիցներին և կոչ արել լուրջ վերաբերվել կորոնավիրուսին ու պահպանել բժիշկների ցուցումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում