13:08  ,  2 հունիսի, 2020

Դավիդ Կամպանյան չի շարունակի աշխատանքը «Լոռիում»

Իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան, ինչպես նաեւ նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանը, Խորխե Գոմեսը, Ագուստին Պիրեսը եւ Էնրիկե Խիլը չեն շարունակի աշխատանքը Վանաձորի «Լոռիում»:

««Լոռի» ՖԱ-ն ստիպված է չերկարաձգել պայմանագրերն իսպանական մարզչական շտաբի հետ, քանի որ COVID-19 վիրուսով պայմանավորված, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով Դավիդ Կամպանյայի եւ նրա երկու օգնականների վերադարձը Հայաստան անհնարին է։

Իսպանական մարզչական շտաբը «Լոռիում» էր 2019 թվականի հունիսից։

«Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում  Դավիդ Կամպանյային եւ նրա օգնականներին բարձր պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի եւ նվիրվածության համար՝ մաղթելով լավագույնը կարիերայի հետագա ընթացքում»,- ասված է «Լոռիի» տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի 19 տուրերից հետո «Լոռին» 33 միավորով երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս