Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չի ավարտի կարիերան, հայտնում է Sky Sport Italia-ն:
«Յուվենտուսի» ղեկավարությունը որոշել է 1 տարով երկարաձգել 42-ամյա դարպասապահի պայմանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30:
Բուֆոնը «Յուվենտուսում» հանդես է եկել նաեւ 2001-2018 թվականներին։ Մեկ մրցաշրջան Փարիզի ՊՍԺ-ում անցկացնելուց հետո վերադարձավ «Յուվենտուս»։
Այս մրցաշրջանում Բուֆոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, 3 խաղում գոլ բաց չի թողել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում