14:17  ,  2 հունիսի, 2020

«Յուվենտուսը» որոշում է ընդունել Բուֆոնի ապագայի վերաբերյալ

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չի ավարտի կարիերան, հայտնում է Sky Sport Italia-ն:

«Յուվենտուսի» ղեկավարությունը որոշել է 1 տարով երկարաձգել 42-ամյա դարպասապահի պայմանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30:

Բուֆոնը «Յուվենտուսում» հանդես է եկել նաեւ 2001-2018 թվականներին։ Մեկ մրցաշրջան Փարիզի ՊՍԺ-ում անցկացնելուց հետո վերադարձավ «Յուվենտուս»։

Այս մրցաշրջանում Բուֆոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, 3 խաղում գոլ բաց չի թողել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում