12:14  ,  2 հունիսի, 2020

Տիմո Վերները՝ «Չելսիի» ուշադրության կենտրոնում

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է գերմանական «Լայպցիգի» գերմանացի հարձակվող Տիմո Վերների ծառայություններով, հայտնում է ESPN-ն:

«Չելսին» որոշել է բանակցություններ սկսել Վերների ներկայացուցիչների հետ այն բանից հետո, երբ ակումբը չի կարողացել համաձայնության գալ ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի տեղափոխության հարցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» համաձայնության է եկել 24-ամյա հարձակվողի հետ նրա անձնական պայմանագրի կետերի հարցում: Նրա հետ բանակցել է անձամբ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Վերներին ձեռք բերելու ցանկություն ունեն նաև Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» և Միլանի «Ինտերը»:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English