01:19  ,  2 հունիսի, 2020

Վերները կրկնեց Օբամեյանգի, Ջեկոյի եւ Մյուլերի արդյունքը

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի արտագնա խաղում «Քյոլնի» դարպասը գրավելու շնորհիվ «ՌԲ Լայպցիգի» գերմանացի հարձակվող Տիմո Վերները Բունդեսլիգայի մեկ մրցաշրաջանում հյուրընկալվելիս խփած գոլերի քանակը հասցրեց 15-ի։

Նա կրկնեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգի (2016/2017), Էդին Ջեկոյի (2009/2010) եւ Գերդ Մյուլերի (1971/1972) արդյունքը։ Ռեկորդը պատկանում է Յուպ Հայնկեսին, որը 1973-1974 թվականների մրցաշրջանում արտագնա խաղերում խփել է 17 գո։ 

«ՌԲ Լայպցիգը» «Քյոլնին» հաղթել է 4։2 հաշվով։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Քյոլն» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2։4 (տեսանյութ)

Ջոն Կորդոբա, 7, Անտոնի Մոդեստ, 55 - Պատրիկ Շիկ, 20, Կրիստոֆեր Նկունկու, 38, Տիմո Վերներ, 50, Դանիել Օլմո, 57

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում